Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Արգանդի և հեշտոցի արտանկում (պրոլափս). morevmankan.am

Արգանդի և հեշտոցի արտանկում (պրոլափս). morevmankan.am

Կնոջ փոքր կոնքն ունի մկանային հենք, որի շնորհիվ արգանդը, հեշտոցը, միզապարկը, ուղիղ աղին և այլ օրգաններ պահվում են որովայնի խոռոչում: Երբ մկանային և շարակցական հյուսվածքները թուլանում են, տեղի է ունենում այդ օրգանների իջեցում՝ պրոլափս:

Արգանդի իջեցումը կարող է լինել մասնակի և ամբողջական: Այդ ժամանակ կինը մշտապես ունենում  է  տհաճ զգացողություն, խանգարվում է միզարձակումը, դեֆեկացիան, սկսվում են խնդիրներ ինտիմ կյանքում:

Ախտանշանները


Արգանդի և հեշտոցի պատերի իջեցման ախտանշանները սկզբնական շրջանում կարող են չարտահայտվել: Բայց ժամանակի ընթացքում պրոլափսն առաջացնում է օտար մարմնի զգացողություն որովայնի ստորին հատվածում, հեշտոցի չորություն, արյունային արտադրություն, շոշափելիս զգացվում է ամուր առաձգական հյուսվածքը: Երբեմն հեշտոցի կամ արգանդի վզիկի արտափքումն այնքան արտահայտված է, որ այն տեսանելի է անզեն աչքով:

Հիվանդության պատճառները


Պատճառներից են՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հղիությունը և պաթոլոգիկ ծննդաբերությունները: Պրոլափսը կախված է պտղի չափից, մոր տարիքից, քաշից, ծննդաբերությունների տևողությունից, քանակից: Այն կարող է կապ ունենալ նաև տարիքային փոփոխությունների, ինչպես նաև սեռական հորմոնների պակասի հետ:

Արգանդի իջեցումը կարող է զարգանալ այլ հիվանդությունների ֆոնի վրա, որոնք ուղեկցվում են երկարատև հազով, ներորովայնային ճնշման բարձրացմամբ, կոնքի հատակի կապանների թուլությամբ:

Շարակցական հյուսվածքի թուլությունը կարող է լինել նաև բնածին, այդ դեպքում պրոլափսը, հնարավոր է, ի հայտ գա երիտասարդ տարիքում: Պատճառ կարող են հանդիսանալ նաև բժշկական միջամտությունները՝ արգանդի հեռացում, անոթների, նյարդերի վնասման հետևանքով կոնքի հատակի հյուսվածքների սնուցման խանգարում:

Հիվանդության շրջանները հինգն են.

  • Առաջին շրջանում դեռևս դիտվում է հեշտոցի հետին և առաջային պատերի աննշան իջեցում։
  • Երկրորդ շրջանում նկատվում է կոնքի մկանների առավել արտահայտված թուլություն՝ արդեն ոչ միայն հեշտոցի պատերի, այլ նաև միզապարկի և ուղիղ աղու առաջային պատի իջեցումով։
  • Երրորդ շրջանը բնորոշվում է արգանդի վզիկի արտանկումով հեշտոցի մեջ։
  • Չորրորդ շրջանում դիտվում է արգանդի ոչ լրիվ արտանկում։
  • Հինգերորդ շրջանում արդեն արգանդի իջեցումը լրիվ է՝ պատերի արտափքումով


Ախտորոշումը


Ախտորոշումն իրականացվում է գինեկոլոգի զննման օգնությամբ, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությամբ, կալպոսկոպիայով: Երբեմն կարիք է լինում դիմելու պրոկտոլոգի և ուրոլոգի խորհրդատվության:

Բուժումը


Երկրորդ շրջանից սկսած՝ ագանդի և հեշտոցի պատերի իջեցումը արդեն հնարավոր է բուժել միմիայն վիրահատական միջամտության ճանապարհով:

Հիվանդության զարգացումը հնարավոր է կանգնեցնել միայն առաջին շրջանում բուժական ֆիզկուլտուրայով, գինեկոլոգիական մերսումով, հորմոնալ ֆոնի կարգավորմամբ, լողով, հեծանվի վարումով:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ